Այսօր՝ հուլիսի 11-ին մեկնարկում է Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման առաջին փուլը։
Այսօր իրենց հանդիպումները կանցկացնեն «Նոան» և «Ուրարտուն»։
«Նոա»-«Շկենդիա» առաջին հանդիպումը կկայանա Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Կալև»-«Ուրարտու» հանդիպումը կկայանա Էստոնիայում: Խաղի մեկնարկը 20:30-ին է: