Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» պայմանագիր է կնքել դանիական «Կոպենհագենի» կիսապաշտպան Օսկար Հոյլունդի հետ:
Հաղորդվում է, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդի եղբայրը՝ 19-ամյա Հոյլունդն արդեն բուժզննում է անցել և պայմանագիր կկնքի հինգ մրցաշրջանի համար։
Գործարքի արժեքը կազմել է 1,4 մլն եվրո։
2023/24 մրցաշրջանում Օսկար Հոյլունդը Կոպենհագենը ներկայացոնղ թիմի կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։