«Կրուս Ասուլի» աջ պաշտպան Ռոդրիգո Հուեսկան կարիերան կշարունակի Դանիայում․ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Կոպենհագենի» հետ։
20-ամյա Ռոդրիգոն դանիական թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 մլն եվրո։
Հուեսկան խաղում է ինչպես պաշտպանությունում, այնպես էլ կարող է հանդես գալ նաև աջ վինգերի դիրքում։
Նա այս տարի նորամուտն է նշել Մեքսիկայի հավաքականի կազմում։