Իտալական «Նապոլին» պայմանագիր է կնքել պաշտպան Լեոնարդո Սպինացոլայի հետ։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա Լեոնարդո Սպինացոլայի նախորդ ակումբը եղել է «Ռոման»։
Ռաֆա Մարինը Մադրիդի «Ռեալից» ևս տեղափոխվեց «Նապոլի»։ Իտալական ակումբը հայտարարել է 22-ամյա պաշտպանի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ գործարքի արժեքը կազմել է 12 մլն եվրո։
2023/24 մրցաշրջանում իսպանացին վարձավճարով հանդես է եկել «Ալավեսում»։