«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը «Ժիրոնա» հնարավոր տեղափոխությունից առաջ դիմել է «Յունայթեդի» երկրպագուներին։
Ավելի վաղ 27-ամյա հոլանդացու տեղափոխության մասին հայտնել էր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Հարգելի «Մանչեսթեր Յունայթեդի» ընտանիք: Այսօր հիշարժան օր է, քանի որ իմ արկածն ակումբի հետ մոտենում է ավարտին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այս տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար: «Յունայթեդ» ժամանելու պահից ես ինձ միշտ ողջունում էին այստեղ, և ես շնորհակալ եմ դրա համար:
Մանչեսթերը միշտ հատուկ տեղ կունենա իմ սրտում։ Հաջողություն բոլորիդ, նորից կհանդիպենք»,- գրել է վան դե Բեկը սոցցանցերում։