«Ռոմայի» նախկին իտալացի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան տեղափոխվել է «Նապոլի», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նեապոլյան ակումբը չի բացահայտել 31-ամյա խաղացողի պայմանագրի մանրամասները։ Նշվում է, որ Սպինացոլան «Նապոլիի» հետ կնքել է 2 տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թվականի կեսերը։
Հիշեցնենք, որ պաշտպանը նախորդ 5 մրցաշրջանները անցկացրել է մայրաքաղաքը ներկայացնող «Ռոմայի» կազմում։