Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը որոշել է ավարտել կարիերան Գերմանիայի հավաքականի կազմում, հայտնում է Bild-ը։
Նշվում է, որ 34-ամյա խաղացողը այս որոշումը ընդունել է ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչում Իսպանիայի հավաքականից կրած պարտությունից (1։2) հետո։
Հիշեցնենք, որ Մյուլերն իր նորամուտը Գերմանիայի հավաքականում նշել է 2010 թվականի մարտին։ Այդ ժամանակից ի վեր նա «Բունդեսթիմի» կազմում անցկացրել է 131 հանդիպում և դարձել 45 գոլի հեղինակ։ Հավաքականի հետ նա 2014 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն։