Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» վրացական «Դիլայի» հետ ստուգողական խաղում հաղթեց 2։1 հաշվով։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վարդան Մինասյանի սաներից աչքի ընկան Արթուր Սերոբյանն ու Էրիկ Օկանսին։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում կմրցի Քիշնևի «Զիմբրուի» հետ։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 25-ին Մոլդովայում, իսկ պատասխան խաղը Երևանում օգոստոսի 1-ին։