Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահ Դինո Ձոֆն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին համեմատել է նրա հայրենակից Դիեգո Մարադոնայի հետ։
«Մեսսին դեռ կարող է խաղալ։ Նա կարող է մնալ Արգենտինայի հավաքականում ևս մի քանի տարի։ Նա շատ մեծ խաղացող է։ Նման մեծ խաղացողը դեռ կարող է մեծ նվաճումների հասնել, և նա կարող է խաղալ նույնիսկ Աշխարհի հաջորդ առաջնությունում:
Նա շատ ու շատ որակներ ունի, Լեոն հիանալի խաղացող է: Բայց երբևէ ֆուտբոլ խաղացածներից ամենամեծը Մարադոնան է։ Մեսսին շատ բան է սովորել նրանից և նույնպես շատ լավն է, բայց առաջինը Դիեգոն է»,- ասել է Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ և Աշխարհի չեմպիոն Դինո Ձոֆը:
Հիշեցնենք, որ 37-ամյա Մեսսին Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկությունում «Ալբիսելեստեի» հետ դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ և այնտեղ սպասում է Ուրուգվայ-Կոլումբիա զույգի հաղթողին։ Ուրուգվայ-Կոլումբիա հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ժամը 04։00-ին։