Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Կանադայի դեմ խաղում (2-0):
Հանդիպումը կայացել է հուլիսի 10-ին։ 37-ամյա Մեսսին 51-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Արգենտինացին գոլ է խփել Ամերիկայի գավաթի 6 տարբեր մրցաշարերում (2007, 2015, 2016, 2019, 2021 և 2024): Այսպիսով, նա կրկնել է Զիզինյոյի ռեկորդը։ Բրազիլացին այս մրցաշարում գոլեր է խփել 1942, 1945, 1946, 1949, 1953 և 1957 թվականների խաղարկություններում:
Ամերիկայի գավաթի 2024 թվականի եզրափակիչում Արգենտինան կխաղա Ուրուգվայ-Կոլումբիա զույգի հաղթողի հետ։