Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ Մինսկի «Դինամոյի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ պատախասնել է լրագրողների հարցերին:
«Ուսումնասիրել ենք նրանց խաղը, գիտենք խաղաոճը, ուժեղ ու թույլ կողմերը և ունենք խաղի պլան:
«Դինամոն» բազմազան սխեմաներ ունի, հետաքրքիր ֆուտբոլ է խաղում: Կձգտենք դիմակայել»,- ասել է Մելիքյանը:
Մելիքյանին հարց են ուղղել նաև արտագնա խաղը չեզոք գոտում՝ Հունգարիայում անցկացնելու մասին. «Մենք դրսում ենք խաղում, մեզ հարմար է, քանի որ մեր երկրպագուները մեզ սպասում են տանը ու երկրպագելու են մեզ տնային խաղում: Մեզ համար արտագնա խաղ է ու մեզ համար շատ հարմարավետ կլինի, որ մրցակիցն աջակիցներ չի ունենալու: Ես գիտեմ, որ Բելառուսը ֆուտբոլային երկիր է: Ես բազմիցս խաղացել եմ Բելառուսի հավաքականի դեմ, Բելառուսում նույնպես խաղացել եմ: Մեր բախտը բերել է, որ «Դինամոն» տնից հեռու է խաղալու: Այս գործոնը պետք է նկատի ունենալ, բայց և հասկանալ, որ երկու թիմերի մոտիվացիան էլ նույնն է լինելու»:
«Փյունիկի» գլխավոր մարզիչը նաև նշել է՝ Հայաստանի չեմպիոնությունից հետո թիմը լուրջ կորուստներ է ունեցել. որքանով է հաջողվել փակել այն դիրքերը, որոնցում առանցքային խաղացողների են կորցրել, խաղը ցույց կտա, քանի որ սա նորեկների հետ սա առաջին պաշտոնական խաղն է լինելու:
«Այո, դժվարություններ կլինեն. մարզումային պրոցեսում հնարավոր չէ ամեն բան կոմպենսացնել: Եվ հետո, «Դինամոն» հիմա առաջնության ընթացքի մեջ է, իսկ մեր առաջնությունն ավարտված է. մեր խաղային ռիթմը մի քիչ այլ կլինի: Ինչպե՞ս կկոմպենսացնենք այս բացերն ու արդյունքի կհասնենք. մենք պլան ունենք, հուսով ենք՝ կաշխատի, և արդյունքը դրական կլինի»,- նշել է Եղիշե Մելիքյան: