Կոլումբիացի երգչուհի Շակիրան ելույթ կունենա Մայամիի «Հարդ ռոք» մարզադաշտում՝ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի մեկնարկից առաջ։
Այդ մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
«Շակիրան հարավամերիկյան ականավոր աստղ է, ով գերել է ողջ աշխարհը: Նրա երգերը երգում ու պարում են մոլորակի բոլոր անկյուններում։
Մենք վստահ ենք, որ նրա ելույթը կամրապնդի սպորտի միջոցով միասնության ուղերձը»,- ասել է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը: