«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը ծավալուն հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը: Ջևան Չելոյանցը խոսել է «Ուրարտուի»՝ 2023/24 մրցաշրջանում ունեցած ելույթների, ակադեմիայի առաջընթացի մասին, ինչպես նաև անդրադարձել է միջազգային մրցաշարերում մասնակցությանը, հայկական ֆուտբոլին և նոր ենթակառուցվածքներին։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահն ասել է, որ ակումբն ակադեմիայի մասնաճյուղ կունենա Ստեփանավանում։ Մարզաբազայում կկառուցվի մարզադաշտ, հնարավոր է՝ «Ուրարտու-2»-ը տեղափոխվի Ստեփանավան։
«Ցանկանում եմ, որ Ստեփանավանում երկրպագուն գնա մարզադաշտ։ Այժմ զբաղված ենք նախագծով։ Այնտեղ կլինի մարզաբազա, ակադեմիայի մասնաճյուղ»,- ասել է Չելոյանցը։
Ջևան Չելոյանցը խոսել է նաև «Նաիրի» մարզադաշտը ձեռք բերելու մասին, որտեղ իր տնային հանդիպումներն էր անցկացնում «Ալաշկերտը»։
«Ես ձեռք եմ բերել ոչ թե մարզադաշտը, այլ ենթակառուցվածքը, որը պատկանում է մարզադաշտին։ Այնտեղ կլինի նոր մարզադաշտ։ Պետք է քանդելու թույլտվություն ստանանք։ Ներկայացրել ենք մեր նախագիծը քաղաքապետարան։ Հուսով եմ, որ այն խոստումները, որոնք մենք տվել ենք քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանը՝ մեզ, երկու կողմից էլ ի կատար կածվեն»,- ասել է Ջևան Չելոյանցը հարցազրույցի ժամանակ։