«Լեսթերը» պաշտոնապես հայտարարել է «Ատալանտայի» կենտրոնական պաշտպան Կալեբ Օկոլիի հետ պայմանագիր կնքելու մասին։
22-ամյա իտալացի պաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառվա կեսը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Տրանսֆերի գումարը հայտնի չէ, սակայն ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Օկոլիի տեղափոխությունը «Լեսթերին» արժեցել է 15 միլիոն եվրո։
2023/2024 մրցաշրջանը Օկոլին վարձավճարով անցկացրեց «Ֆրոզինոնեի» կազմում, որտեղ նա մասնակցել է 37 հանդիպման բոլոր մրցաշարերում և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։