Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը մեկնաբանել է «Ֆուրիա Ռոխայի» հաղթանակը ԵՎՐՈ-2024-ի կիսաեզրափակիչի Ֆրանսիայի հետ խաղում (2:1) և իր ազգային թիմի՝ այս մրցաշարի եզրափակիչ դուրս գալը։
«Ես ստացա գնդակը և առանց մտածելու ուղղակի հարվածեցի: Ես շատ գոհ եմ իմ գոլից և մեր հաղթանակից։ Հիմա ապագայի մասին մտածելու ժամանակը չէ։ Ես պարզապես ուրախ և հպարտ եմ եզրափակիչ դուրս գալու համար: Ես կցանկանայի գավաթը ստանալ որպես ծննդյանս նվեր»,- Յամալի խոսքերը մեջբերել է Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ 16-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը խփել է իր առաջին գոլը ընթացիկ Եվրոպայի առաջնությունում։ Լամինը 17 տարեկանը կբոլորի հուլիսի 17-ին՝ մրցաշարի եզրափակիչից 3 օր հետո։