«Ֆիորենտինան» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինի տեղափոխության մասին։
Թուրինյան ակումբը հայտնել է, որ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կստանա 13 միլիոն եվրո։ Եվս 5 մլն կարող է վճարվել բոնուսների տեսքով։
Անցած մրցաշրջանում Քինը «Յուվենտուսի» կազմում 20 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում և Իտալիայի գավաթում։
2023/24 մրցաշրջանում «Ֆիորենտինան» Իտալիայի առաջնությունում զբաղեցրել է 8-րդ տեղը։ Թիմը 37 խաղում վաստակել է 54 միավոր։