«Կրասնոդարը»՝ որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Էդուարդ Սպերցյանը և Գեորգի Հարությունյանը ներկայացրել է նոր համազգեստը, որով թիմը հանդես կգա 2024/25 մրցաշրջանում։ Տնային մարզաշապիկը սև և կանաչ է, իսկ արտագնա մարզահագուստը սպիտակ։
«Տնային հանդերձանքի հիմնական գույներն են դասական դարձած սևն ու կանաչը: Արտագնա տարբերակը պատրաստված է բաց գույներով՝ նման է տրավերտինի երանգին։»,- ասվում է Կրասնոդարի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ խաղային համազգեստը մշակվել է ակումբի դիզայներական թիմի կողմից և արտադրվել է սեփական ապրանքանիշով