33-ամյա նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, որը ավելի վաղ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, մտադիր է ընդունել «Բարսելոնայի» առաջարկը և միանալ «Կապտանռնագույնների» մարզչական շտաբին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է Տիագոյին հրավիրել իր շտաբ։ Հաղորդվում էր, որ մասնագետին անհրաժեշտ է օգնական, որը տիրապետում է գերմաներենին և իսպաներենին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի», «Բավարիայի» և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հուլիսի 8-ին սոցիալական ցանցերում հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։