Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը բարձր է գնահատել թիմի վինգեր Բուկայո Սակայի ելույթը Եվրո 2024-ում։
«Նրա մասին կարծիքը միայն դրական է: Նրան հնարավոր չէ չսիրել ոչ միայն իր ֆուտբոլի, այլ նաև անհատականության ու բնավորության համար։
Ես կասեի, որ Սական Անգլիայի հավաքականի ամենակարևոր ֆուտբոլիստն է, քանի որ նա տարբերվում է բոլորից։ Նա այնքա՜ն տաղանդավոր ֆուտբոլիստ է»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Սական Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։