Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի իսպանացի մարզիչ Պեպ Գվարդիոլան ներկա է եղել Ուիմբլդոն-2024-ի երրորդ շրջանի խաղին, որում միմյանց հետ մրցել են աշխարհի չորրորդ ռակետ, գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերևը և աշխարհի 42-րդ ռակետ, բրիտանացի թենիսիստ Քեմերոն Նորին։
Զվերևն այդ խաղում 6:4, 6:4, 7:6 (15) հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել չորրորդ շրջան: Հանդիպումը 2 ժամ 30 րոպե է տևել:
1/8 եզրափակիչում Զվերևը կհանդիպի Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) — Ալեխանդրո Տաբիլո (Չիլի) զույգի հաղթողի հետ։
Գերմանացի թենիսիստը խաղից հետո կիսվել է տպավորություններով, ինչպես նաև դիմել է Գվարդիոլային.
«Մեծ պատիվ է խաղալ այս գեղեցիկ կորտում, Արքայական տրիբունայի դիմաց: Այսօր այնքան հրաշալի հյուրեր կային՝ օրինակ ֆուտբոլի լեգենդ Պեպ Գվարդիոլան։ Երբ ես տեսա նրան, այնքան նյարդայնացա մի քանի գեյմ: Շատ շնորհակալ եմ գալու համար, մեծ պատիվ է։
Իմիջայլոց! «Բավարիային» մարզիչ է պետք. Եվ եթե դուք հոգնել եք ֆուտբոլից, կարող եք ինձ մարզել կորտում ցանկացած պահի»,- ասել է Զվերևը կորտում տված հարցազրույցի ժամանակ։
Գերմանացու խոսքերին ի պատասխան՝ Գվարդիոլան ժպտացել է.
Ավեի վաղ մրցաշարին ներկա են եղել նաև Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը և այլք։
Ուիմբլդոն 2024-ն անցկացվում է հուլիսի 1-ից 14-ը։ Մրցույթի գործող չեմպիոնն իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասն է, որը նախորդ տարվա եզրափակիչում հինգ սեթում հաղթել է սերբ Նովակ Ջոկովիչին՝ 1:6, 7:6, 6:1, 3:6, 6:4: