Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը չի բացառում կարիերան MLS-ում շարունակելու հնարավորությունը, հայտնում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի՝ Նոյերն ասել է, որ արտասահման տեղափոխվելը կարող է իր համար լավ տարբերակ լինել, և նա դա արդեն քննարկել է նախկին թիմակից Բաստիան Շվայնշտայգերի հետ:
38-ամյա Նոյերի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:
2023/24 մրցաշրջանում Մանուել Նոյերը «Բավարիայի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, որոնցում բաց է թողել 43 գոլ։ Տասը հանդիպումներում դարպասապահը ոչ մի գոլ բաց չի թողել։