Աշխարհի 2030 թվականի առաջնության եզրափակիչը կկայանա Մադրիդի «Ռեալի» տնային՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, հայտնում է Marca-ն։
Ինչպես հայտնում է Marca-ն, հարցը լուծված է՝ մրցաշարի եզրափակիչը, որը կհյուրընկալեն Իսպանիան , Պորտուգալիան և Մարոկկոն (Ուրուգվայ, Արգենտինա և Պարագվայ՝ մեկական բացման խաղ կանցկացնեն) կկայանա «Սանտյագո Բեռնաբեուում»։
ՖԻՖԱ-ն կողմ է եզրափակիչն անցկացնել «Սանտյագո Բեռնաբեուում», չնայած այն հանգամանքին, որ Մարոկկոյի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում էր եզրափակիչը անցկացնել իր հարկի տակ՝ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի և Լուիս Ռուբիալեսի շուրջ եղած սկանդալի ֆոնին:
Նշվում է, որ մինչև հուլիսի 31-ը Մունդիալը ընդունող երկրները պետք է պաշտոնապես ներկայացնեն այն քաղաքների և մարզադաշտերի ցուցակը, որոնք կընդունեն Աշխարհի առաջնության հանդիպումները: