Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է Թուրքիայի հավաքականի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի խաղից, որում իր թիմը 1:2 հաշվով պարտություն է կրել և դուրս մնացել հետագա պայքարից:
«Ես չեմ կարողանում հավատալ, որ մենք այսօր տուն ենք գնում: Մտածում էինք, որ կշարունակենք մեր ճանապարհը։ Մեր անցկացրած չորս խաղերը շատ հետաքրքիր ստացվեցին, այդ թվում՝ այսօրվա։
Ամեն ինչ այնքան էլ հարթ չէր, բայց սրանք չորս շատ զվարճալի և լարված խաղեր էին: Այժմ մենք պետք է այստեղից ամենալավը տանենք Ազգերի լիգա, իսկ դրանից հետո՝ աշխարհի առաջնության ընտրական փուլ»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: