Պորտուգալական Record-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են մարզադաշտի աշխատակիցները ԵՎՐՈ-2024-ի Պորտուգալիա-Սլովենիա (0:0, 3:0) խաղի ժամանակ բռունցքներով և ոտքերով հարվածում 2 երկրպագուի։
🚨 Um adepto foi agredido a soco e pontapé pelos seguranças da Arena de Frankfurt onde a Seleção Nacional defrontou a Eslovénia na noite desta segunda-feira#euro2024 pic.twitter.com/kXAl6Qw2C8
— Record (@Record_Portugal) July 2, 2024
Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի քանի անվտանգության աշխատակիցներ դաժանաբար ծեծում 2 երկրպագուի։ Հավանաբար երկրպագուները ինչ-որ կերպ խախտել են կանոնները (գուցե նրանք փորձել ներխուժել խաղադաշտ): Այնուամենայնիվ, դժվար թե հնարավոր լինի ինչ-որ կերպ արդարացնել ստյուարդների դաժանությունը։
Նշենք, որ Եվրո 2024-ի ժամանակ երկրպագուները մեկ անգամ չէ, որ ներխուժել են խաղադաշտ, ինչի պատճառով Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 40 հազար եվրոյով։