ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակչի լավագույն գոլի քվեարկության մեկնարկի մասին:
Չորս թեկնածուների մեջ են անգլիացի Ջուդ Բելինգհեմի (Անգլիա — Սլովակիա, 2:1), իսպանացիներ Նիկո Ուիլյամսի և Ֆաբիան Ռուիսի (Իսպանիա — Վրաստան, 4:1), ինչպես նաև շվեյցարացի Ռուբեն Վարգասի խփած գոլերը (Շվեյցարիա — Իտալիա 2:0):
Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակչի հանդիպումների արդյունքներով Իսպանիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Թուրքիայի, Անգլիայի և Շվեյցարիայի հավաքականները շարունակում են պայքարը։