«Ալ-Ահլիի» և Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը պատմական նվաճման է հասել ԵՎՐՈ-2024-ի Ավստրիայի դեմ խաղում (1։2):
26-ամյա խաղացողը դարձել է 21-րդ դարի առաջին պաշտպանը, որը դուբլ է ձևակերպել որևէ խոշոր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլերում։ Վերջին պաշտպանը, ում դա հաջողվել էր Լիլիան Թյուրամն էր 1998 թվականին, երբ 2 գոլ խփեց Խորվաթիայի հավաքականին Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականը Դեմիրալի դուբլի շնորհիվ կարողացավ պարտության մատնել Ավստրիային և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Նիդերլանդներին։