Իսպանայի հավաքականի խաղացողներ Լամին Յամալը, Նիկո Ուիլյամսը և Ֆաբիան Ռուիսը բաց են թողել ազգային հավաքականի մարզումը ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչի Գերմանիայի դեմ հուլիսի 5-ին կայանալիք խաղից 3 օր առաջ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրը չի նշում այս ֆուտբոլիստների մարզումից բացակայելու ստույգ պատճառը, սակայն ընդգծում է, որ նրանցից ոչ ոք խնդիրներ չունի, որը կարող է կխանգարել Գերմանիայի դեմ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Իսպանիա-Գերմանիա հանդիպումը կկայանա Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» մարզադաշտում հուլիսի 5-ին ժամը 20:00-ին