«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆոնոմենալ նվաճման է հասել ԵՎՐՈ-2024-ում։
39 տարեկանում Ռոնալդուն Վրաստանի դեմ խաղում գրանցեց իր կարիերայի ամենաարագ սպրինտը Եվրոյում : Նա վրացիների դեմ խաղում հասել է ժամում 32,7 կիլոմետր արագության :
ՈւԵՖԱ-ն 2012 թվականից չափում և հրապարակում է խաղացողների արագության տվյալները, և Ռոնալդուն այս առաջնությունում հասել է ժամում 32,7 կիլոմետր արագության։ Ըստ այդ տվյալների՝ Ռոնալդուն 39 տարեկանում ավելի արագ և պայթյունավտանգ է, քան 27 տարեկանում։
Ստորև ներկայացնում ենք պորտուգալացու ցուցանիշները Եվրոպայի նախորդ առաջնությունների ժամանակ։
Եվրո 2012՝ 32 կմ/ժ
Եվրո 2016՝ 29,1 կմ/ժ
Եվրո 2020՝ 29,7 կմ/ժ
Եվրո 2024՝ 32,7 կմ/ժ