Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան ակումի ղեկավարությանը հայտնել է ակումբում մնալու իր ցանկության մասին՝ չնայած սաուդյան թիմերի առաջարկներին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ցանկության մասին տեղյակ է նաև Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մորատայի տեղափոխությունը «Ալ-Կադիսիա» գրեթե կայացած է:
Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, որոնցում դարձել է 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 16 միլիոն եվրո, Իսպանիայի հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցակում Մորատան 76 խաղում խփած 36 գոլով զբաղեցնում է չորրորդ տեղը։