ՈւԵՖԱ-ն տուգանել է Գերմանիայի ֆուտբոլի միությանը՝ երկրպագուների հաճախակի խաղադաշտ ներխուժելու համար։ Երկրպագուները հիմնականում խաղադաշտ են ներխուժում Կրիշտիանու Ռոնալդուի հետ լուսանկարվելու համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Մրցաշարի տանտերերի նկատմամբ 20 հազար եվրո ընդհանուր արժողությամբ երկու կարգապահական որոշում է կայացվել այն բանից հետո, երբ երկրպագուները վազել են խաղադաշտ՝ Ռոնալդուի հետ սելֆի անելու Պորտուգալիայի հավաքականի մասնակցությամբ խաղերում: Գերմանիային ուղղված մեղադրանքները վերաբերում էին Պորտուգալիայի՝ չեխերի և թուրքերի հետ խաղերում «կարգի և անվտանգության» և «խաղադաշտի պաշտպանության» անբավարար ապահովմանը։
Եվրոյի խմբային փուլում ՈւԵՖԱ-ի կողմից ֆուտբոլի ֆեդերացիաների նկատմամբ կիրառված տուգանքների ընդհանուր գումարը հասել է գրեթե 1,3 միլիոն եվրոյի Պատժամիջոցները կիրառվել են առաջնության մասնակից 24 երկրներից 22-ի նկատմամբ։ Բացառություն են կազմում միայն Սլովակիան և Իսպանիան։