Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լերոյ Զանեն պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչի Իսպանիա-Գերմանիա հանդիպումը կարելի է համարել մրցաշարի վաղ եզրափակիչ։
«Երկու թիմերն էլ շատ ուժեղ են, այնպես որ կարելի է այդպես ասել: Բայց մրցաշարում կան ևս այլ լավ թիմեր։ Հետևաբար, մենք չպետք է դրան շատ կարևորություն տանք»,- ասել է Զանեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակիչի Իսպանիայի-Գերմանիա հանդիպումը կկայանա այս ուրբաթ՝ հուլիսի 5-ին ժամը 20։00-ին։