Լրագրող Տանկրեդի Պալմերին մեկնաբանել է բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի սուր արձագանքն իր հարցին։
«Այո, Դե Բրույնեն ինձ հիմար է անվանել: Հեյ Քևին փոքրիկ հիշեցում. ձեր նշած Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի և Իսպանիայի «ոսկե սերունդները» գոնե մեկ անգամ խաղացել են եզրափակիչներում: Տիպիկ ֆուտբոլիստ, որը ցանկանում է ցույց տալ, թե որքան լավն է։ Փչացած երեխա»,- գրել է Պալմերին սոցիալական ցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը լքել էր ասուլիսի սրահը՝ չպատասխանելով այն հարցին, թե ինչու հավաքականի «ոսկե սերունդը» ոչ մի գավաթ չնվաճեց։ ԵՎՐՈ-2024-ի 1/8-րդ եզրափակիչում Բելգիան ինքնագոլի պատճառով նվազագույն հաշվով պարտվեց Ֆրանսիային և դուրս մնաց հետագա պայքարից։