Իտալիայի հավաքականի պատվիրակության ղեկավար, «Յուվենտուսի» և ՊՍԺ-ի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է հեռանալ ազգային թիմի ճամբարից` ԵՎՐՈ-2024-ի անհաջողությունից հետո։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բուֆոնը հանդիպելու է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի հետ՝ քննարկելու իր ապագան ազգային հավաքականում։ Հնարավոր է, որ Ջանլուիջին այդ հանդիպումից հետո լքի զբաղեցրած պաշտոնը։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի 1/8-րդ եզրափակիչում իտալացիները պարտվեցին Շվեյցարիայի հավաքականին (0:2) և լքեցին մրցաշարը։