37-ամյա բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը մենախաղում հրաժարվել է մասնակցել Ուիմբլդոնին, հայտնում է ITV.com-ը։
Նախօրեին բրիտանացին ընկերական հանդիպում է անցկացրել Քայլ Էդմունդի հետ, որում հաղթել է 6:3, 2:0 հաշվով։ Ուիմբլդոն 2024-ի առաջին շրջանում բրիտանացին պետք է խաղար չեխ թենիսիստ Տոմաշ Մաչակի հետ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ աշխարհի նախկին առաջին ռակետը վիրահատվել էր՝ հեռացնելով ողնաշարի կիստան։