Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը 2024 թվականի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Թուրքիայի հետ խաղից առաջ խոսել է Ավստրիայի հավաքականից ունեցած ակնկալիքների մասին։
«Հասնել մի բանի, ինչին Ավստրիան նախկինում երբեք չի հասել, և դուրս գալ քառորդ եզրափակիչ՝ շատ բան է նշանակում: Քչերն էին ակնկալում, որ մենք դուրս կգանք մեր խմբից, էլ ուր մնաց՝ ամենադժվար քառյակում առաջին տեղը գրավենք։ Պատահական չէ, որ մենք հայտնվեցինք 1/8 եզրափակիչում։ Հիմա մենք այստեղ ենք՝ Լայպցիգում, որտեղ ես աշխատել եմ ութ տարի, և որտեղ իմ խաղացողներից շատերը խաղացել կամ շարունակում են խաղալ։ Մենք շատ ուրախ ենք և հուսով ենք, որ ավստրիացի երկրպագուների հետ այստեղ կլինեն նաև «Լայպցիգի» երկրպագուներ։
Բոլորը շատ հանգիստ են, ճամբարում ոչ ոք չի կարծում, որ մենք արդեն ինչ-որ բանի ենք հասել։ ԵՎՐՈ-ն իսկապես նոր է սկսվում մեզ համար: Կարևոր է սկսել զրոյից, քանի որ այժմ մենք նոկաուտ ռեժիմում ենք: Մենք պետք է ապրենք այս ռեժիմում և վայելենք այն առաջին իսկ րոպեից»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։