Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին:
«Ես երբեք չեմ ասել, որ ավարտել եմ ֆուտբոլը: Ես չեմ ուզում դադարեցնել խաղալ: Ես դարձա անարդարության զոհ, բայց դեռ հնարավորություն ունեմ վերադառնալու։ Շարունակում եմ մարզվել, ինձ դեռ ֆուտբոլիստ եմ զգում։ Ես դեռ պայմանագիր ունեմ «Յուվենտուսի» հետ: Ես դեռ չեմ շփվել տնօրենի և մարզչի հետ, կարծում եմ՝ սպասում են իմ բողոքարկմանը։ Մենք պետք է լավատես մնանք»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում Sky Spot Italia-ն:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպանը դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է ֆուտբոլիստին չորս տարով որակազրկելու որոշումը։ Այն բանից հետո, երբ դատարանը որոշեց կասեցնել Պոգբայի գործունեությունը, նա վերաքննիչ բողոք է ներկայացրել։