Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Դիոգո Կոշտան ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Սլովենիայի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ֆրանկֆուրտում կայացած խաղում Պորտուգալիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ է գտնվել Սլովենիայից (3:0)։ Հանդիպման գլխավոր հերոսը պորտուգալացի դարպասապահ Դիոգո Կոշտան էր, որը հետ է մղել Սլովենիայի հավաքականի ֆուտբոլիստների բոլոր երեք հարվածները:
Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը դուրս է եկել Եվրո 2024-ի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա Ֆրանսիայի դեմ: