ԵՎՐՈ-2024-ի 1/8-րդ եզրափակիչի Սլովենիայի դեմ խաղի (0:0, 3:0) ժամանակ «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրուն արտասվել է։
The love of a mother and a child >>>>>>>>>> ❤💔
Ronaldo’s mother in tears, as she watch her son cry. pic.twitter.com/tSnSfhAZjJ
— AndyJnr ° Umaru (@AndyjnrUmaru) July 1, 2024
Հանդիպման լրացուցիչ ժամանակի 105-րդ րոպեին պորտուգալացիները 11 մետրանոց վաստակեցին, սակայն Ռոնալդուն չկարողացավ դիպուկ իրացնել այն։ Այդ անհաջողությունից հետո նրա մայրը, որը ներկա էր հանդիպմանը չկարողացավ զսպել արցունքները։ Ինքը՝ 39-ամյա հարձակվողը, նույնպես արտասվեց իր վրիպումից հետո։
Հիշեցնենք, որ Ռոբերտո Մարտինեսի սաները քառորդ եզրափակիչում ուժերը կչափեն Ֆրանսիայի ընտրանու հետ։