Բրիտանական BBC հեռուստաալիքը Եվրո-2024-ի Սլովենիայի հետ խաղի ուղիղ եթերում ծաղրել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին (0:0, 3:0՝ 11 մետրանոց հարվածաշարում):
105-րդ րոպեին Ռոնալդուն չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, որը հետ է մղել սլովենացի դարպասապահ Յան Օբլակը։ BBC-ի եթերում, վրիպումից հետո, Ռոնալդուի ազգանվան փոխարեն գրված է եղել Misstiano Penaldo։
Դրվագին անդրադարձել է «Չելսիի» նախկին հարձակվող Ջոն Թերին:
«BBC, սա խայտառակություն է»,- գրել է անգլիացի խաղացողը սոց.ցանցերում:
Նշենք, որ ավելի ուշ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Ռոնալդուն իր հարվածն, ամեն դեպքում, իրացրել է: Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիան ուժերը կչափի Ֆրանսիայի հետ։
Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև հուլիսի 14-ը։ Մրցաշարի գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է, որն արդեն դուրս է մնացել ընթացիկ խաղարկությունից: