«Պորտուի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի դարպասապահ Դիոգու Կոշտան ռեկորդ է գրանցել ԵՎՐՈ-ների պատմության մեջ։
24-ամյա խաղացողը դարձել է Եվրոպայի առաջնությունների պատմության առաջին դարպասապահը, որը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ կարողացել է 3 անգամ անառիկ պահել սեփական դարպասը։ Ինչպես նաև առաջինն է, որը հարվածաշարը ավարտել է առանց բաց թողած գոլի։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի 1/8-րդ եզրափակիչի Սլովենիայի հետ խաղում (0:0) Պորտուգալիան հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ հաղթեց 3։0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափկիչ, որտեղ կհանդիպի Ֆրանսիային։