Երեկ՝ հուլիսի 1-ին, Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Սլովենիայի հավաքականին:
Ռոբերտո Մարտինեսի թիմը քառորդ եզրափակիչում կխաղա Ֆրանսիայի հետ։ Այսպիսով, թիմերը միմյանց կհադիպեն Եվրոպայի երրորդ առաջնությունն անընդմեջ։
Եվրո-2016-ում թիմերը միմյանց հետ խաղացին մրցաշարի եզրափակիչում, որտեղ պորտուգալացիները լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթանակ տարան։ Եվրո-2020-ում Պորտուգալիան ու Ֆրանսիան հանդիպեցին խմբային փուլում։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
2024 թվականի Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ հանդիպումն այս թիմերի միջև կկայանա հուլիսի 5-ին Համբուրգի «Ֆոլկսպարկշտադիոն» մարզադաշտում: