Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Ֆրանսիայից կրած 0-1 պարտությունից հետո մամուլի ասուլիսի ժամանակ զայրացել է, երբ նրան հարցրել են իր թիմի «ոսկե սերնդի» մասին:
Լրագրողը 33-ամյա կիսապաշտպանին հարցրել է Բելգիայի հավաքականի «ոսկե սերնդի» մասին։
«Ոսկե սերո՞ւնդ».․․ Մի՞թե Ֆրանսիան, Անգլիան, Գերմանիան, Իսպանիան «Ոսկե սերունդ» չունեն: Ի՜նչ անհեթեթություն», — ասել է Դե Բրույնեն ու լքել ասուլիսի սենյակը։
Ֆրանսիան դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ։