Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն խոսել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1/8 եզրափակչի մասին, որում իր թիմը պարտվել է Ֆրանսիայի ընտրանուն (0-1).
«Եզրափակիչ սուլիչից շատ քիչ ժամանակ է անցել: Մենք ինքնագոլ գրանցեցինք հենց վերջում, և հիմա դժվար է որևէ բան վերլուծել։ Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մենք կվերլուծենք ԵՎՐՈ-ի արդյունքները։ Կաստելսն այս մրցաշարում փայլուն խաղաց։ Նա մեզ օգնեց Ուկրաինայի հետ խաղում և ոչ միայն։ Նրա սեյվը նշանակում էր, որ մենք այսօր հնարավորություն ունեինք խաղալ այստեղ: Նա փայլուն դարպասապահ է, և այսօր բաց թողած գոլը նրա մեղքը չէ։
Մենք տեսանք, որ ֆրանսիացիները պաշտպանությունում որոշ խնդիրներ են ունենում: Բարձր էին պաշտպանում։ Մենք խաղում էինք երեք հարձակվողներով և ցանկանում էինք օգտագործել նրանց պաշտպանների թողած տարածությունը:
Սա էր հիմնական գաղափարը։ Պաշտպանությունում մենք ցանկանում էինք խաղից դուրս բերել նրանց վինգերներին: Լավ աշխատեցինք»,- Տեդեսկոյի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։