Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում իր թիմի՝ Բելգիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին (1-0).
«Մեր թիմը մեծ առաջընթաց է գրանցել, և մեր մրցակիցները ակնհայտորեն զգուշավոր են խաղում, նույնիսկ եթե թղթի վրա նրանք հարձակվողական թիմ են:
Մենք ամեն ինչ արեցինք հնարավորություններ ստեղծելու համար և ավելի շատ ստեղծեցինք դրանք, բայց սպասողական խաղ խաղացինք և չընկանք նրանց ծուղակը: Ինձ դուր եկավ, բայց ակնհայտ է, որ չես կարող հաղթել միայն գնդակին տիրելով:
Եկեք վայելենք պահը։ Ոչինչ հեշտ չի ստացվում: Մենք քառորդ եզրափակչում ենք, և սա մրցաշարի կարևոր փուլն է»,- Դեշամի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Մենք քառորդ եզրափակիչում ենք, իսկ նրանք վերադառնում են տուն․․․ սա լավ ավանդույթ է»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։