Վրաստանի հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան մեկնաբանել է Եվրո-2024-ից ազգային թիմի դուրս մնալը։
«Եվրոպայի առաջնությունը լքում ենք հպարտ և բարձր գլխով։ Շատ զարմանալի հույզերով և հիշողություններով: Մենք մեր ժողովրդին ու երկրին մեծ ուրախություն ու հպարտություն ենք պարգեւել։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, մենք կշարունակենք աշխատել, զարգանալ և ավելի ուժեղ վերադառնալ։ Շնորհակալություն» – գրել է Կվարացխելիան սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք՝ 1/8 եզրափակիչում վրացիները 1-4 հաշվով պարտվեցին Իսպանիայի հավաքականին։