Դեն Էշուորթը ստանձնել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզական տնօրենի պաշտոնը:
Մանկունիացիները «Նյուքասլի» հետ համատեղ հայտարարություն են տարածել, որ համաձայնեցրել են 53-ամյա մասնագետի տեղափոխության պայմանները, սակայն պայմանները չեն հրապարակել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կաչաղակները» մասնագետի հետ պայմանագիրը խզելու համար պահանջել են ավելի քան 15 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Էշուորթը «Նյուքասլում» աշխատել է 2022 թվականից։ Մինչ այդ նա աշխատել է որպես տեխնիկական տնօրեն «Բրայթոնում»։