Բելգիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն պատասխանել է Սաուդյան Արաբիայից որևէ ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին։
«Կմնա՞մ «Սիթիում»: Այո, այո… Սաուդյան Արաբիա տեղափոխության մասին շատ վերնագրեր եմ կարդացել, բայց ոչ մեկի հետ չեմ խոսել։ Եթե լավ առաջարկ լինի, և դուք Պեպին ասեք, որ ցանկանում եք հեռանալ, ապա դա հնարավոր է: Այլ ակումբներում ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։ Բայց ես երբեք չեմ ասել, որ ուզում եմ հեռանալ:
Ես բավականաչափ գումար ունեմ: Բայց եթե խելահեղ գումար լինի, այն նախատեսված կլինի իմ ընտանիքի, հարազատների, թոռների, ծոռների ու ընկերների համար»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով HLN-ին։
Հիշեցնենք, որ բելգիացի կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։