Վինգեր Յանկուբա Մինտեն հեռացել է «Նյուքասլից» և տեղափոխվել «Բրայթոն»: 19-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը հաստատել է ճայերի մամուլի ծառայությունը։
Transfermarkt-ի համաձայն՝ գամբիացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 38,8 միլիոն եվրո։
Սա ամենաթանկարժեք տրանսֆերն է «Բրայթոնի» պատմության մեջ:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր մեկ տարի առաջ, երբ ակումբը 34,2 միլիոն եվրոյով «Ուոթֆորդից» գնեց Ժոաո Պեդրոյին:
Անցած մրցաշրջանում Յանկուբա Մինտեն վարձավճարով հանդես էր գալիս նիդեռլանդական «Ֆեյենորդում»: