«Քրիսթալ Փելասը» հայտարարել է կիսապաշտպան Դաիչի Կամադայի հետ պայմանագիր կնքելու մասին։
27-ամյա ճապոնացու հետ պայմանագիրը նախատեսված է 2 տարով։ Կիսապաշտպանը, ով նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Լացիոյում», միացել է նոր թիմին ազատ գործակալի կարգավիճակով:
2022/23 մրցաշրջանում ճապոնացին Ա Սերիայի 29 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: