«Չելսիի» հարձակվող Օմարի Հատչինսոնը պայմանագիր է կնքել «Իպսվիչի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա ճամայկացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։
Հատչինսոնը վարձավճարով հանդես է եկել «Իպսվիչում» 2023 թվականից։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Չեմպիոնշիփում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։